Արքայադուստր Դիանայի մահվան վայրը կկոչվի վերջինիս անունով. Le Monde

am ru
arqayadoustr-dianayi-mahvan-vayre-kkocvi-verjinis-anounov-le-monde

Գրեթե 22 տարի անց Փարիզում արքայադուստր Դիանայի մահվան վայրը կվերանվանվի ի պատիվ նրա: Այս մասին գրում է Le Monde-ը:

 

Ալմա կամրջի կողքին գտնվող փոքրիկ հրապարակում, որտեղ 1997 թ. օգոստոսի 31-ին մահացու ավտովթարի է ենթարկվել արքայադուստր Դիանան, շուտով վերջինիս անունը կստանա:

 

Չնայած այն հանգամանքին, որ վթարի վայրը դեռևս պաշտոնապես չի ստացել լեդի Դիի անունը, այնուամենայնիվ Փարիզի բնակիչներն ու զբոսաշրջիկները վաղուց հիշում են ողբերգության վայրը և ծաղիկներ խոնարհում այնտեղ:

 

Հրապարակը վերանվանելու վերջնական որոշումը պետք է ընդունվի հունիսի 11-ին՝ Փարիզի քաղաքային խորհրդի նիստում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ