Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ՀԱՀ-ում «հրաժարվել են» իրենց տիտղոսից

am
arqayazn-harrin-e-megan-marqle-hah-oum-hrajarvel-en-irenc-titxosic

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա տիկինi` Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղեւորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակությանը եւ խախտել են թագավորական արարողակարգը: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

Այս անգամ, գտնվելով Հարավային Աֆրիկայում, դուքսը եւ դքսուհին, ի հեճուկս արարողակարգի, հասարակության ներկայացուցիչներին խնդրել են հրաժարվել թագավորական ոճով «Ձերդ բարձրություն» պաշտոնական դիմելաձեւից, իսկ դրա փոխարեն իրենց պարզապես կոչել անուններով:

Մինչդեռ ողջույնի արարողակարգի այդ պարզեցումը թագավորական զույգին դիմավորողներից ոմանց համար միանգամայն հակառակն է ստացվել: Բո Կաապի շրջանի Քաղաքացիական եւ բարեգործական ընկերությունների ասոցիացիայի քարտուղարը տեղական թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ պարզապես չգիտի, թե այժմ ինչպես դիմի ամուսիններին:

Արարողակարգի այդ խախտումն առաջինը չէ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի կողմից: Ավելի վաղ ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես Սասեքսի դքսուհին Քեյփթաուն ժամանելուն պես իրեն չի զսպել եւ սկսել է պարել իրենց դիմավորած հարավաֆրիկուհիների պատվիրակության հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ