Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մտածում են ԱՄՆ տեղափոխվելու մասին

am ru
arqayazn-harrin-e-megan-marqle-mtacoum-en-amn-texapoxvelou-masin

Արքայազն Հարրին և նրա կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը, մտածում են Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մասին: Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ արքայազն Հարրիին դուր չի եկել Հերֆորդշիր շրջանում գտնվող կալվածքը, որը նրան առաջարկել էր հայրը՝  արքայազն Չարլզը:

Ինչպես նշվում է, զույգը կարող է Լոս Անջելես տեղափոխվել, որտեղ ապրում են Մեգանի  մայրը և ընկերները:

Հստակեցվում է, որ այսպիսով արքայազն Հարրին իբրև թե ցանկանում է խուսափել ԶԼՄ-ների սկանդալներից, ինչպես նաև եղբոր և վերջինիս կնոջ հետ վիճաբանությունից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ