Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի ներկայացուցիչներին

am
arsen-torosyane-handipel-e-hayastan-arcax-himnadrami-nerkayacoucicnerin

Առողջապահության նախարար Արսեն Թորոսանը հանդիպել է Հայաստան-Արցախ հիմնադրամի (ՀԱՀ) նախագահ Հարութ Սասունյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը քննարկվել է ՀԱՀ-ի` որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի և  բժշկական նշանակության ապրանքների մաքսազերծման և ծրագիրը բարեգործական որակելու գործընթացները:

Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է բեռի փոխադրման մեխանիզմը բարելավել, որպեսզի առաքման ժամկետը կրճատվի և նման ուշացման դեպքեր չկրկնվեն:

«Ցավոք սրտի, տեխնիկական հարցեր դեռ կան: Մենք պետք է լուծենք մեխանիզմի և տեխնիկական ժամանակային խնդիրները, որպեսզի ավելի հասանելի դեղեր ունենանք մեր երկրում», — ասել է նախարարը:

ՀԱՀ-ից առողջապահության նախարարությանը ուղարկվել է շուրջ 700 հիվանդի հակավիրուսային դեղեր` հեպատիտ Ց հիվանդության բուժման համար: Ուղարկված բեռը ներկայումս գտնվում է մաքսազերծման փուլում: Նշված դեղերը կհատկացվեն առաջին «Բ» գենոտիպ ունեցող հիվանդներին լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

Հիմնադրամի նախագահը ընդգծել է, որ այս տարի լրանում է իրենց գործունեության 30 ամյակը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության, ջանքերի և պատրաստակամության համար:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ