Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արսեն Թորոսյանը քննարկում է անցկացրել դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

am
arsen-torosyane-qnnarkoum-e-anckacrel-dexer-nermoucox-e-artadrox-kazmakerpoutyounneri-nerkayacoucicneri-het

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին:

Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները:

Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ:

Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ