Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանին

am
arsen-torosyann-endounel-e-hayastanoum-cexiayi-noransanak-despanin

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

 

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ առաջին հանդիպման շրջանակներում կողմերի միջև տեղի է ունեցել երկկողմ համագործակցության քննարկում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ երկու երկրները պետք է զարգացնեն մասնագիտական հարաբերությունները` հետագա համագործակցության հնարավորություններն ավելի ընդլայնելով: Նա առանձնահատուկ շեշտել է, որ Չեխիայի առողջապահական համակարգի փորձով կարող են կիսվել Հայաստանի հետ:

«Մենք նույնպես ունենք լավ արդյունքներ: Հայաստանն իր հերթին կարող է պատվաստումների, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և այլ փորձով ևս փախանակվել: Համագործակցել հնարավոր է և' կառավարության, և' դեղագործական ընկերությունների, և' բժշկական հաստատությունների հետ», - ասել է նախարարը:

 

Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բեդրիխ Կոպեցկուն ներկայացրած առաջարկների համար, և Հայաստան գալու հրավեր է արել Չեխիայի առողջապահության նախարարին:

 

Չեխիայի հետ առողջապահության բնագավառում համագործակցությունն սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ երկրների միջև ստորագրվել է «Հայաստանի  և Չեխիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության ու բժշկագիտության ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ