Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Արսենալը նոր ֆուտբոլիստ ունի

arsenale-nor-foutbolist-ouni

Լոնդոնի «Արսենալը» 72 միլիոն ֆունտ ստեռլինգով «Լիլից» գնեց կոտդիուվարցի հարձակվող Նիկոլա Պեպեի տրանսֆերը: Այս մասին հայտնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը։

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Արսենալի» պատմության մեջ ամենաթանկն է՝ 72 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս ցուցանիշով Պեպեի տրանսֆերը գերազանցեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար վճարված 55 միլիոն եվրոն։ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նշել է, որ Նիկոլասը տաղանդավոր և բարձրակարգ ֆուտբոլիստ է, ուստի պատահական չէ, որ նրա տրանսֆերի համար պայքարում էին եվրոպական ֆուտբոլի գրանդ ակումբները։ Վստահ ենք, որ Պեպեն կկրկնապատկի «Արսենալի» տեմպն ու եռանդը:

 

Նշենք, որ Նիկոլաս Պեպեն դարձավ զինագործների այս տարվա թվով 4-րդ ձեռքբերումը, սպասվում է, որ վերջինիս հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր։

 

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ