Արտակ Զեյնալյանը ԵԱՀԿ պատվիրակության հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր

am
artak-zeynalyane-eahk-patvirakoutyan-het-qnnarkel-e-artahert-xorhrdaranakan-entroutyounnerin-veraberox-harcer

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը և միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ րդարադատության նախարարությունից, նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ:

Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել է օրենսդրական դաշտում իրականացված աշխատանքները, Քրեական և Վարչական օրենսգրքերում կատարված համապատասխան փոփոխությունները, որոնց արդյունքում խստացվել է ընտրական օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին և այլ հարցերի:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ամբողջական տեղեկության տրամադրման ու պարզաբանումների համար և վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ