Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Արտաքին գործերի նախարարն ընդունել է Մայքլ Քրիստիդեսին

am
artaqin-gorceri-naxararn-endounel-e-mayql-qristidesin

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ողջունելով գլխավոր քարտուղարին՝ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՍԾՏՀԿ դերը տարածաշրջանային համագործակցության առաջմղման և խթանման գործում:

Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը և կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:

Կողմերը կարևորել են հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության և Սևծովյան Տնտեսական Համակագործակցություն Կազմակերպության ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման անցկացումը Երևանում և դրա շրջանակներում տեղի ունեցած քննարկումները։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման շուրջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ