Արտախորհրդարանական ուժերն առավել արմատական ընդդիմություն կլինեն, քան խորհրդարնականները. քաղտեխնոլոգ

am
artaxorhrdaranakan-oujern-aravel-armatakan-enddimoutyoun-klinen--qan-xorhrdarnakannere-qaxtexnolog

«Ասում են՝ ընդդիմության չկա, ես այսպես չեմ գտնում: Մեր հասարակության մի զանգված մտածում է, թե ընդդիմությունը պետք է միայն հայհոյի, այդպես չէ: Ես նաև չեմ հասկանում ի՞նչ է նշանակում կառուցողական ընդդիմություն: Իսկ քաղաքական ընդդիմությունն այն է, որ պետք է առաջարկի հարցերի լուծման այլ՝ իշխանությունից տարբերվող ճանապարհներ»,- այս մասին լրագրողների հետ քննարկման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով հետընտրական գործընթացների մասին:

«Ասել, թե «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն ընդդիմություն չեն, այդպես չէ, այն ուժերը, որոնք իշխանություն չեն կազմի՝ դրանք ընդդիմություն են»:

Խոսելով արտախորհրդարանական ուժերի մասին՝ Քոչարյանն ասաց, թե այդ դաշտում գտնվող ուժերը կլինեն ավելի արմատական ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, մինչդեռ ավելի հանդարտ գործելաոճ կդրսևորի ՀՅԴ-ն:

«Չեմ կարծում, որ ՀՅԴ-ն կլինի ավելի ծայրահեղական, քան ՀՀԿ-ն: Կարծում եմ, որ ՀՅԴ-ն միայն որոշ հարցերում, օրինակ, անվտանգության, Արցախի հետ կապված, կարող է ծայրահեղ դիրքորոշում ունենալ»,- ասաց քաղտեխնոլոգը, միաժամանակ հիշեցնելով, որ սոցիալիստական ուղղվածություն ունեցող Դաշնակցությունը վերջին 10 տարվա մեջ երբեք չի խոսել սոցիալական հարցերից ու միայն վերջին ամիսներին հիշեց ու խոսեց սոցիալական խնդիրներից»:

Անդրադառանալով ընտրական ադյունքներին, ասաց, թե անկանխատեսելի որևէ բան տեղի չունեցավ, հակառակ եղավ այն ինչ ամիսներ շարունակ կանխատեսվում էր. «Բոլորն ասում էին որ «Իմ քայլը» կստանա 70 տոկոս, ասվում էր նաև, որ ԲՀԿ-ն կգրավի երկրորդ տեղը, որ «Լուսավոր Հայաստանի»-ն էլ կանցնի ԱԺ: Ես անձամբ ասում էի, որ ՀՀԿ-ն էլ կանցնի, բայց չհերիքեց ընդամենը 0,2 տոկոս ձայն»,-ասաց կարեն Քոչարյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ