Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Արթուր Ջավադյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել` մասնակցելու միջազգային ֆինանսական կոնգրեսին

am
artour-javadyane-sankt-peterbourg-e-meknel-masnakcelou-mijazgayin-finansakan-kongresin

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ «Ֆինանսական շուկաներ՝ նոր բարդություններ և կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մակրոպրուդենցալ քաղաքականության արդյունավետության, դրամավարկային և մակրոպրուդենցալ քաղաքականությունների փոխգործակցության, գնաճային սպասումների կառավարման, դրամավարկային քաղաքականության իրականացման առումով հաղորդակցման դերի, ներդրումային ֆոնդերի շուկայի, ապահովագրական ոլորտի զարգացման ռազմավարության, ֆինանսական ոլորտում կիբեռռիսկերի, ՓԼ/ԱՖ օրենսդրության և ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների և այլ թեմաներ:

Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ և ՌԴ կենտրոնական բանկերի միջև վերահսկողության ոլորտում համագործակցության և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը:

Այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ