Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

am
artour-mkrtcyane-nsanakvel-e-ereani-arajin-atyani-endhanour-iravasoutyan-datarani-naxagah

Նախագահի հրամանագրով Արթուր Մկրտչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ