Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին

am
artour-vanecyane-masnakcel-e-ouefa-i-43-rd-kongresi-asxatanqnerin

Փետրվարի 7-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացավ ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այսօր կայացան ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Կոնգրեսի ընթացքում ներկայացվեց ՈՒԵՖԱ-ի ֆինանսական հաշվետվությունը և կոմիտեների կատարած աշխատանքը, հաստատվեց ՈՒԵՖԱ-ի նոր բյուջեն:

Նախագահի ընտրությունից հետո կայացան ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրությունները: 8 տեղի հավակնում էին տասը թեկնածուներ: ՈՒԵՖԱ-ի գործկոմի նոր անդամներ ընտրվեցին Ֆլորանս Արդուենը (Ֆրանսիա), Շանդոր Չանյին (Հունգարիա), Լուիս Ռուբիալեսը (Իսպանիա), Ֆեռնանդու Գոմեշը (Պորտուգալիա), Յեսպեր Մյոլեր Քրիստենսենը (Դանիա), Արմանդ Դուկան (Ալբանիա), Դավոր Շուկերը (Խորվաթիա):

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ