Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Արթուր Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաև Դավիթ Տոնոյանը և Վա­լերիյ Օսիպյանը. «Հրապարակ»

am
artour-vanecyanic-heto-pastonic-kazatven-nae-davit-tonoyane-e-valeriy-osipyane-joxovourd

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժա­րականով մեկնարկելու է պաշտո­նանկությունների շքերթ: Ազատվե­լու են նաև Դավիթ Տոնոյանը, Վա­լերիյ Օսիպյանը: Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում:

Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրա­մանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեև շրջանառվում է նաև պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան «Նավակ ճոճողի», ով չի թաքցնում իր հավակնությունները»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ