Արյեն Ռոբենը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին

aryen-robene-hrajest-tvec-mec-foutbolin

Հոլանդացի հանրահայտ ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը հրաժեշտ տվեց ֆուտբոլային կարիերային։ Ճանաչված ֆուտբոլիստը 4 երկրների ազգային առաջնությունների գավաթներ է նվաճել՝ Նիդերլանդներ, Անգլիա, Իսպանիա և Գերմանիա։ Անվանի ֆուտբոլիստը  2010 և 2012 թվականներին հայտնվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ 2012/2013 թվականներին <<Բավարիայի>> հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ դառնալով եզրափակչի լավագույն խաղացող։

Հավաքականում իր լավագույն արդյունքը վերջինս գրանցել է 2010 թվականին. Հոլանդիայի կազմում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում պարտվելով Իդպանիայի հավաքականին։ Իր ֆանտաստիկ կարիերայի ընթացքում Ռոբենը կյանքի լավագույն տարիները նվիրել է այնպիսի ակումբներին ինչպիսիք  են  Մադրիդի <<Ռեալը>>, <<Չելսին>> ,<<Բավարիան>>։  

Հիշեցնենք, որ  ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է գերմանական <<Բավարիան>>, որի կազմում Ռոբենը 8 անգամ հաղթել է Բունդեսլիգան, 5 անգամ տիրել երկրի գավաթին, 5 անգամ էլ՝ Սուպերգավաթին։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ