Աշոցքի լավաշի յուրահատկություններն ու հացթուխ կանանց դժվարությունները (տեսանյութ)

asocqi-lavasi-yourahatkoutyounnern-ou-hactoux-kananc-djvaroutyounnere-tesanyout

Շիրակի մարզի Աշոցք համայնքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում: Այն մեր երկրի ամենացուրտ տեղերից մեկն է, որտեղ ձմեռը ոչ թե երեք, այլ մոտավորապես յոթ ամիս է տևում:

Բնակլիմայական պայմանները համայնքում բավական դժվարացնում են բնակիչների առօրյան. որքան երկար է տևում ցուրտը, մարդիկ այդքան շատ են ստիպված լինում հոգալ վառելիքի ծախսը: Վառելիքն էլ իր հերթին է դժվարություններ ստեղծում. գազն ու փայտը թանկ են, աթարով տաքանալն էլ՝ դժվար: 

Համայնքում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, շատ քչերն էլ փոքր բիզնեսներ ունեն, որոնք ընդամենը մի քանի աշխատատեղ են ապահովում: Օրինակ՝ «Աշոցքի լավաշ» հացի փուռը երեք կանանց հնարավորություն է տալիս աշխատել ու կիսել տան հոգսերը, որոնք Աշոցքի պարագայում այնքան շատ են:

Լավաշի յուրահատկությունների, համի ու աշխատանքի դժվարությունների մասին պատմում են կանայք:

Ամբողջությամբ՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում: 

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ