Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր. ՀՀ վարչապետի տիկին

asot-pasinyane-carayoum-e-aynpes--incpes-cankacac-zinvor-hh-varcapeti-tikin

Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց իր որդու՝ Աշոտ Փաշինյանի Երևան տեղափոխվելը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է: Աշոտը ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - ասաց Աննա Հակոբյանը՝ ընդգծելով՝ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:

Հարցին՝ Երևանում եղած ժամանակ Աշոտ Փաշինյանը եղե՞լ է ծնողների տանը, Աննա Հակոբյանը պատասխանեց. «Նա օրենքով սահմանված կարգով ունեցել է արձակուրդ և մեկ օր եղել է տանը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ