Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները. վարչապետի խոսնակ

am
asot-pasinyane-gtnvoum-e-hertakan-arcakourdoum--oric-ogtvoum-en-pb-bolor-zinvornere-varcapeti-xosnak

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքել է համացանցում հայտնված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Փաշինյանի` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող որդին և դուստրը զբոսնում Երևանում, այն էլ` թիկնազորի ուղեկցությամբ:

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»,- հայտարարել է Կարապետյանը: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ