Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին

am en es ru
asot-xoulyann-endounel-e-zohrab-mnacakanyanin

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր՝ հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարեւորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է Արցախի իշխանական տարբեր թեւերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ