Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Աստղադիտում Զվարթնոցում

am en
astxaditoum-zvartnocoum

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-21:30-ին, կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած անվճար աստղադիտում բոլորի համար:

Մասնակիցները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտել երկնային մարմիններ: Հետաքրքրվողները կստանան տեղեկություններ տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների վերաբերյալ, կծանոթանան տարբեր աստղադիտակների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին:

Միջոցառումը տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:


Զվարթնոց տաճարի մուտքն անվճար է, աստղադիտակներից օգտվելն անվճար է։

 

Տեղեկությունների և առաջարկների համար զանգահարել` (011) 52 39 33:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ