Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Աշխարհի ամենամեծ գաթան՝ Երևանի սրտում (լուսանկարներ, տեսանյութեր)

am ru
asxarhi-amenamec-gatan-ereani-srtoum-lousankarner--tesnyouter

Քաղաքամայր Երևանի սրտում՝ Կարապի լճում, այսօր տոնական տրամադրություն էր տիրում: Երևանցիների և քաղաքի հյուրերի ուշադրությանն էր ներկայացվել աշխարհի ամենամեծ գաթան:  Այն ունի 65մ երկարություն և կշռում է 410 կգ: Հատկանշական է, որ այս տարվա գաթան թե՛ երկարությամբ, թե՛ քաշով գերազանցում է նախորդ տարիներին իր իսկ կողմից սահմանված ռեկորդները:

Ազգային երաժշտությամբ և բարձր տրամադրությամբ ուղեկցվող համեղ միջոցառումը կազմակերպվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի նախաձեռնությամբ: Իսկ նպատակը հետևյալն է՝  աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը դարձնել քաղաքային ավանդույթ, սպասված իրադարձություն երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար, որի արդյունքում էլ ավելի ճանաչելի դարձնել հայկական խոհանոցի ամենատարածված ու ծիսական աղանդերը՝ գաթան:

 

Առավել մանրամասն՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութերում:

 

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ