Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Աշխատում ենք կյանքի կոչել Իրանի հետ պայմանավորվածությունները. Փաշինյան

am
asxatoum-enq-kyanqi-kocel-irani-het-paymanavorvacoutyounnere-pasinyan

Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը որոշակորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով, քանի որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակցի հարցին:

«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպել ենք և հոկտեմբերին էլ նրան սպասում ենք Երևանում: Հայտնի է, թե Իրանի շուրջ ինչ քաղաքական կոնյունկտուրա է ձևավորվել: Այդ պայմանավորվածությունների իրագործումը որոշակորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով, քանի որ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Դրանք որոշակի խոչընդոտներ են ստեղծում: Իմ՝ Իրան կատարած այցից մի քնաի ամիս է անցել, այս ընթացքում եղել են փոխադարձ այցեր ու շփումներ, մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հավելեց, որ որոշ պայմանավորվածություններ կյանքի են կոչվել, որոշներն էլ՝ կյանքի կոչվելու փուլում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ