Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի մագիստրատուրայում և ասպիրատուրայում. պատգամավոր

am
asxatox-ousanoxneri-ousman-varce-kpoxhatoucvi-magistratourayoum-e-aspiratourayoum-patgamavor

Սկզբնական փուլում մենք առաջարկում ենք աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել մագիստրատուրայում և ասպիրատուրայում:  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր հեղինակած նախագծի մասին խոսելիս:

Նշենք, որ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագծին, որով առաջարկվում էր եկամտահարկով փոխհատուցել աշխատող ուսանողների ուսման վարձը, կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

«Կառավարությունը նշել է իր հիմնավորումները, բայց մենք խորհրդարանական երկիր ենք, և որոշում է խորհրդարանը: Լսեցինք նրանց հիմնավորումները, մեծամասնությունը կողմ էր մեր նախագծին և դեմ արտահայտվեց ֆիանանսների նախարարության եզրակացությանը: Նախագիծը կընդգրկվի օրակարգում, լիակատար նիստերի ժամանակ պատգամավորներն ամբողջությամբ կծանոթանան և կարտահայտեն իրենց տեսակետը»,- ասաց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ 11 առաջարկությունների փոփոխություն է ներկայցվել: «Ըստ էության, նախագիծը հեղափոխական մոտեցում է, և մենք առաջարկում ենք սկզբնական փուլում այն կիրառել մագիստրատուրայի և ասպիրատուրայի դեպքում՝ հասկանալու համար, թե ինչպես է այն կիրառվում գործնականում, և հետագայում, եթե հնարավոր լինի, ապա նաև բակալավրիատում կկիրառվի»,- նշեց Գաբրիելյանը:    

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ