Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ավագ խմբերի երեխաների համար մանկապարտեզները կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ

am
avag-xmberi-erexaneri-hamar-mankaparteznere-kgorcen-mince-ogostosi-30-e-neraryal

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ ավարտական հանդեսներից հետո քաղաքային ենթակայության մանկապարտեզների 302 ավագ խմբերը չեն փակվի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

9700 երեխաների համար նուհերը կգործեն մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այդպիսով՝ երեխաների աշխատող ծնողները կխուսափեն ամառային ամիսներին բնորոշ բարդություններից: Ընդ որում, ավարտական խմբերի մանկավարժները նախկինի նման կօգտվեն ամենամյա արձակուրդից, քանի որ փոխարինողների համար Երևանի քաղաքապետարանը ֆինանսավորում կապահովի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ