Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ավանդույթ դարձած Թթի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-ին

am en es ru
avandouyt-darcac-tti-paratone-texi-kounenahoulisi-6-in

Արդեն ավանդույթ դարձած Թթի փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 6-ին, Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում։ Կազմակերպիչների խոսքով՝ Թթի փառատոնի հիմնական նպատակն է Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը և ճանաչելիության բարձրացումը, համայնքում կենսամակարդակի բարձրացումն ինչպես նաև հայկական ավանդույթների, մշակույթի պահպանումը: Այս ամենով հանդերձ՝ էկոտուրիզմի ուշադրությունը սևեռել Սյունյաց աշխարհի վրա: Հիմնադրամը նպատակ է հետապնդում Սյունիքի մարզը դարձնել, Մետաքսյա ճանապարհի անբաժան ու ակտիվ մասնիկը:

Փառատոնի մեկնարկը տրվում է մրցութային թութ թափելու արարողությամբ, հյուրերը բաժանվում են խմբերի, բռնում մեծ կտորը (քարխանան), որում թափվելու է թութ։ Մրցույթի հաղթողներին հանձնվում են մրցանակներ։

Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները՝ հանդես գալով միանման տաղավարներով:

Փառատոնին մասնակցում են նաև Գորիսի լավագույն սննդի կետերը (ռեստորանները), խորոված պատրաստողները։ Փառատոնի ընթացքում ներկայացվում է թթից օղու թորման ողջ գործընթացը, տեղում ստեղծվում է լավաշի 2 թխման կետ, գաթայի թխման կետ։

Այս ամենը ուղեկցվում է ավանդական հայկական երգ ու պարով:

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝

- Փառատոնի հանդիսավոր բացում
- Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպած սննդի տաղավարներից: Տարբեր տաղավարներում հայկական ավանդական ուտելիքների հյուրասիրություն-վաճառք/բանջարով հացի թխման ցուցադրություն, խնոցի թանի պատրաստման, լավաշի թխման ցուցադրություն հյուրասիրություն, վաճառք
- Քարխանա լվանալու արարողություն
- Հայկական խոտաբույսերով թեյախմության կազմակերպում
- Թութ թափելու արարողություն
- Թթի օղու թորման ցուցադրություն
- Ազգային կենդանի երաժշտություն, համերգային ծրագիր
- Ազգային խաղերի, մարզաձևերի ներկայացում, մրցույթների կազմակերպում
- Նկարազարդումներ՝ երեխաների համար
- Ավանդական շուրջպար հայկական ժողովրդական երգի-պար
- Համերգային ծրագիր
- Ձեռքի աշխատանքների, հուշանվերների ցուցադրություն
- Նորապսակների հյուրընկալում
- Մրցույթների կազմակերպում, տարբեր անվանակարգերով մրցանակաբաշխություն

Տրանսպորտային միջոցները ժամը 12.30-ից անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն Գ. Տաթևացու հրապարակից դեպի Քարահունջ բնակավայր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ