Ավարտվել է Աստանայի տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ավարտվել է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագիրը կրող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումը:
Ինչպես Ղազախստանի մայրաքաղաքից հայտնում է ՀԱՅ ՁԱՅՆ-ի թղթակիցը, ֆորումի երկրորդ օրը գլխավորապես նվիրված է եղել մի շարք խնդիրների վերաբերյալ քննարկումներին, ինչպիսիք են աշխարհի և համաշխարհային տնտեսության թվայնացումը, տնտեսական զարգացման դանդաղումը, Մետաքսի ճանապարհի շուրջ զարգացումները, նաև Ղազախստանի՝ որպես Կենտրոնական Ասիայի և Արևմուտք-Արևելք շրջանակների նոր տնտեսական գործընկերոջ կարգավիճակի կարևորումը և այլն։ Քննարկումների ընթացքում մասնավորապես ընդգծվել է այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության աճի ապահովման, տնտեսության աճի դանդաղումը թույլ չտալու համար հարկավոր է, որ տնտեսությունը հնարավորինս թվայնացվի։ Այն, ըստ մասնագետների, տնտեսության նոր աճի կհանգեցնի։ Ուստի, այս հարցում պետք է միմյանց հետ համագործակցեն աշխարհի բոլոր երկրները, քանի որ համաշխարհային տնտեսության գրեթե 70 տոկոսի դանդաղումը, ինչն այժմ տեղի է ունենում, սպառնում է ընդհանուր լճացմանը, ինչը վատ է տնտեսության համար։
Քննարկումների ժամանակ առաջ է քաշվել նաև այն գաղափարը, որ փոփոխվող տնտեսության պարագայում հարկավոր են նոր տիպի առաջնորդներ, որոնք կհասկանան տեղի ունեցող տնտեսական փոփոխությունների դինամիկան, ինչի համաձայն էլ կգործեն։
Մեր թղթակիցը Նուր-Սուլթանից փոխանցում է, որ ֆորումի շրջանակներում առաջին հերթին կարևորվել է կրթության դերը։ Տնտեսության թվայնացման և նոր առաջնորդության սկզբունքները նոր կրթություն են պահանջում, նոր սկզբունքներ և նրա արժեքներ։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել այն փոփոխություններն ու զարգացումները, ինչը կբերի համաշխարհային տնտեսության աճի նոր տեմպի։
Հիշեցնենք, որ տնտեսական ֆորումին մասնակցում են հարյուրավոր երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, տնտեսագետներ, տնտեսական բլոկի պատասխանատուներ: Ֆորումին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հանդես է եկել ելույթով:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում