Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ավստրիայի նախագահը պաշտոնից ազատել է կանցլեր Սեբաստիան Կուրցին

am
avstriayi-naxagahe-pastonic-azatel-e-kancler-sebastian-kourcin

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մայիսի 28-ին պաշտոնից ազատել է կառավարության անդամներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ և թույլատրել է նրանց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչ անցումային կառավարության ձևավորումը: Այս մասին տեղեկացնում են ավստրիական լրատվամիջոցները:

Նախագահը ֆինանսների նախարար, փոխկանցլեր Հարտվիգ Լյոգերին լիազորել է ժամանակավորապես կատարել կանցլերի և ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտականությունները: Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում Ավստրիայի նախագահի գրասենյակում: Դրան չի մասնակցել Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի խորհրդարանը մայիսի 27-ի հատուկ նիստում կողմ էր քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու հարցին: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ