Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած

am
avtomeqenaner-en-baxvel-ka-toujac

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ` Մանուկ Մ., ծնված 1964 թ.) և «Opel Vectra» (վարորդ` Տիգրան Գ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մանուկ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ