Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ավտոմեքենաների պետհամարանիշերի դետեկտման համակարգ՝ ԵՊՀ-ից (տեսանյութ)

avtomeqenaneri-pethamaraniseri-detektman-hamakarg-eph-ic-tesanyout

WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի ընթացքում Երևանի պետական համալսարանը ներկայացրել էր ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները և ուսանողների հեղինակած նախագիծը՝ ավտոմեքենաների պետհամարանիշերի դետեկտման   համակարգ, որն աշխատում է ֆիզիկական սկզբունքների հիման վրա:

ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Բիլլի Մինասյանը նշում է հետևյալը. «Մենք լույս են գցում մեքենայի վրա, քանի որ, ինչպես հայտնի է, մեքենայի պետհամարանիշերն ամենալավն են անդրադարձնում լույսը, այդ երևույթն օգտագործելով էլ կարողացել ենք դետեկտել: Նկարում ենք անդրադարձումից հետո ընդհանուր ֆոնը, համակարգը դետեկտում է հատկապես պետհամարանիշերի հատվածը, այնուհետ մաթեմատիկական հաշվարկներով դուրս է բերում պետհամարանիշերի թվերն ու տառերերը: Ներկայացված է նաև իրական ժամանակում փորձը, երբ պետհամարանիշերի թվերը կամ տառերը փակելու դեպքում համակարգը ցույց է տալիս միայն այն հատվածը, որը կարողանում է գրանցել տվյալ պահին»: Իսկ ծրագիրը ստեղծվել է մոտավորապես 2-3 մասում:

Մինասյանը նշում է, որ լաբորատորիայում տարբեր գիտական փորձեր իրականացնելիս և ֆիզիակական երևույթներ տեսնելիս հաճախ ցանկություն է առաջանում դրանք կիրառել մարդկանց առօրյայի հետ կապված որոշ խնդիրներում: Այս համակարգը, ինչպես մեր զրուցակիցն է նշում, կարելի է ներդնել արգելափակոցները բացել-փակելու համար: «Այժմ շատ վայրերում կան անվտանգության աշխատակիցներ, ովքեր մեքենաները բաց են թողնում ստուգելուց հետո, իսկ այս համակարգը ներդնելու դեպքում այն կարող է դետեկտել համարը, համեմատել բազայում առկա համարների հետ և եթե տվյալ մեքենային  թույլատրվում է մուտք գործել ինչ-որ տարածք, ապա արգելափակվոցը բացվում է»,- նշում է Մինասյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ