Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ավտոտնակի առաստաղի մի մասը փլուզվել է. տուժածներ չկան

am
avtotnaki-arastaxi-mi-mase-plouzvel-e-toujacner-ckan

Հունիսի 11-ին՝ ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոտնակի (20 քմ) առաստաղից 6 քմ հատված փլուզվել, թափվել է մուտքի դարպասների մոտ. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ տեղաշարժել են թափված կառուցատարրերը և բացել դարպասի դուռը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ