Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ավտովթար Գյումրիում, կան տուժածներ

am
avtovtar-gyoumrioum--kan-toujacner

Նոյեմբերի 8-ին` ժամը 16:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում՝ «26 դոս»-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարաությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ռ. Ս., 1954 թ.) և «Mercedes ML320» մակնիշերի (վարորդը՝ Վ. Ա., 1983 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Ս.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, իսկ ուղևոր Մ. Ս.-ն ( 2016 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածներ Ռ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ