Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

ԱԽ քարտուղարի և ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը ներկայացվել է ԱԱՌ նախնական կառուցվածքը

am
ax-qartouxari-e-aj-xmbakcoutyounneri-xekavarneri-handipmane-nerkayacvel-e-aar-naxnakan-karoucvacqe

 ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և  նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ