Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)

am
axalqalaqoum-jgnavori-vanqe-entarkvel-e-vandalizmi-kotrel-en-nersoum-gtnvox-srbapatkernere--qandaknere--xacere-foto

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ապրիլի 5-ին ուխտավորաբար այցելել են 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Այս մասին հայտնում են Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից։

Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին եւ շարականներ երգեցին եւ մեծ ցավ ապրեցին տեսնելով վանդալիզմի հետքերը: Հոգեւոր հայրերը դատապարտում են կատարվածը եւ համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որեւէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացնել: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարեւանությամբ ապրող մարդիկ մաքրել են վանդալիզմի հետքերը եւ կրկին շարունակում են այցելել եւ մոմ վառել սրբավայրում:

Ճգնավորի վանքը հայտնի է նրանով, որ Սուրբ Ծննդյան եւ Ջրօրհնեքի օրը՝ հունվարի 6-ին, Ախալքալաքի հավատացյալ երիտասարդները գնում են վանք, նրա տակից բխող աղբյուրի մոտ գոյացած ավազանում լողանում են: Ըստ ավանդության, շատերը նաեւ առողջանում են:

Լրահոս

Նմանատիպ նորություններ