Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից. Բերբերյանը՝ կառավարությանը

am
ay-mard--ayd-goumare-gyouxacoun-tveq--inc-eq-ouzoum-nrancic-berberyane-karavaroutyane

«Խուսափում ենք ցրտահարություններից: Մի փոքր վտանգ կա ապրիլի վերջին ցրտահարության հետ, բայց, եթե դրանից էլ կարողանանք խուսափել՝ կունենանք պտղի, հատկապես՝ ծիրանի առատ բերք»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում»ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանը սակայն դժգոհելու այլ առիթներ ուներ: Բերբերյանի խոսքով գյուղացին մնացել է մեն-մենակ, ինքն իր գլխի տերն է:

«Գյուղացին մնացել է մեն-մենակ, ինքն ու իր գլուխը և հողը: Ոչ մի օգնություն, վարկ չեն ստացել: Ասում են՝ պետությունը բանկերին փող է տալիս, բայց ինչո՞ւ, բանկերի՞ն է գյուղացու անվան տակ հարստացնում, թող գյուղացուն տային վարկերը: Հերի՛ք եղավ, էլի, գյուղացու անվան տակ ամեն ինչ անում են. էլ ապահովագրություն, էլ վարկավորում: Այ մարդ, այդ գումարը գյուղացուն տվեք, ի՞նչ եք ուզում նրանցից: Մեր այսօրվա կառավարությանը գյուղատնտեսությունը հետաքրքիր չէ: Թե այս ժողովուրդն ի՞նչ պետք է ուտի, իրենց հետաքրքիր չէ»,-ասաց Բերբերյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ