Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

«Այբ» դպրոցը՝ հեղինակավոր անձանց ներգրավվածությամբ հիմնել է խորհրդատվական խորհուրդ

am
ayb-dproce-hexinakavor-ancanc-nergravvacoutyamb-himnel-e-xorhrdatvakan-xorhourd

«Այբ» դպրոցը հիմնել է խորհրդատվական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են հեղինակավոր անձինք, որոնց գիտելիքը և փորձառությունն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ կրթությունից և բարձր տեխնոլոգիաներից մինչև զանգվածային լրատվություն ու մարդասիրություն։

Խորհրդատվական խորհրդի հիմնական գործառույթը դպրոցի ռազմավարական ծրագրերի վերաբերյալ խորհուրդներ և առաջարկներ տրամադրելն է: Խորհրդի ստեղծումն արտացոլում է դպրոցի կատարած ներդրումը կրթության նորարարության ոլորտում և ամրագրում համաշխարհային կրթության զարգացումներին համընթաց քայլելու և Հայաստանի երեխաներին լավագույն կրթության հնարավորություն ընձեռելու «Այբ» դպրոցի տեսլականը:

Խորհրդատվական խորհրդի կազմը.

  • Նուբար Աֆեյան (Flagship Ventures, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ)
  • Ռուբեն Վարդանյան (IDeA հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն)
  • Դավիդ Յան (ABBYY, iiko)
  • Թիմ Օութս (Քեմբրիջի համալսարան)
  • Փատրիկ Դերհամ (Վեստմինստերյան դպրոց)
  • Մայքլ Ռեյս (Լոնդոնի համալսարանական քոլեջ)
  • Լարա Սեդրակյան (News Deeply, Bloomberg TV, ABC News)
  • Մեսրոպ քհն. Արամյան («Այբ» կրթական հիմնադրամ)
Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ