Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ադրբեջանցի լրագրողն իր երկրում կարող էր հայտնվել ճաղերի հետևում, դրա համար խեղաթյուրված է ներկայացրել Հայաստանի մասին իր տպավորությունները (տեսանյութ)

ayd-adrbejanci-lragroxe-karox-e-haytnvel-jaxeri-heteoum--e-bnakanabar-ir-tpavoroutyounnere-petq-xexatyourvac-ceov-nerkayacner-tesanyout

«Ադրբեջանում եղած պայմաններում ադրբեջանցի լրագրողը չէր կարող անաչառ լրատվություն տալ Հայաստանի մասին»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով օրերս ադրբեջանական «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևի հայաստանյան այցին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը Հայաստանից մեկնելուց հետո, հանդես էր եկել բացասական հրապարկմամբ` փաստերը գլխիվայր շրջելով:

«Ադրբեջանում գոյություն ունեցող փակ հասարակության համակարգի պայմաններում, երբ վերևից իջեցվում է պետական հրահանգ, ընդհուպ մինչև, գիտությամբ զբաղվելու առումով, և երբ երկրի առաջին դեմքը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է պատմաբաններին ցանկացած չափի գումար տրամադրել միայն, թե ապացուցեն, որ Ղարաբաղը և ներկայիս Հայաստանն Արևմտյան Ադրբեջանն են․․․ այդպիսի պայմաններում ադրբեջանցի լրագրողն ինչպե՞ս կարող էր անաչառ լրատվություն ապահովել` մեր երկրից Ադրբեջան վերադառնալուց հետո»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

Հարցին, թե կա՞ր այստեղ մեր բացթողումը, գուցե հարկավոր էր ավելի զգոն լինել ադրբեջանցի լրագրողներին ընդունելիս, պարոն Մելքոնյանը նկատեց, թե Հայաստանի մասին բացասական արտահայտվելու պատճառը մեր կողմից նրանց այցը կազմակերպելով չի պայմանավորված․«Ադրբեջանցի լրագրողը, բնականաբար, կաղապարի մեջ է, և ես կարծում եմ, որ դա մեր սխալը չէր, ընդհակառակը՝ շատ ջերմ է եղել ընդունելությունը: Բայց նրա արձագանքը եղավ բացասական, հակառակ դեպքում վաղը, մյուս օր այդ լրագրողը կարող է հայտնվել ճաղերի հետևում: Ու բնականաբար, նման վերաբերմունք պետք է հանդես բերեր, և իր տպավորությունները խեղաթյուրված ձևով ներկայացներ ադրբեջանցի հանրությանը»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցից հետո Շահին Հաջիևը հուզվել է ու, ինչպես էքսկուրսավարն է նկատել, ադրբեջանցու աչքերին արցունքներ էին երևացել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ