Այն, ինչը մենք չենք կարողացել անել, խնդրեմ, թող անի Նախագահը՝ ներում շնորհելով

Չնայած <<Համաներման մասին>> օրենքն արդեն ընդունվել է և շատ բանտարկյալներ հասցրել են դուրս գալ բանտերից, սակայն օրենքի վերաբերյալ քննարկումները դեռևս չեն դադարել: Մասնավորապես, խստորեն քննադատվեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ներում շնորհելու և անչափահաս երեխաներին սովամահությունից փրկելու համար գողություն կատարած մորը համաներմամբ ազատ չարձակելու հանգամանքը:
Այս հարցի շուրջ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ԱԺ <<Ծառուկյան>> խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, ասաց թե ցանկացած օրենք, եթե այս պահին ընդունվում է որպես անթերի, մեկ օր անց կարող է դառնալ քննադատության թիրախ, կարող է երևալ դրա թերություններն ու բացթողումները: «Այն, ինչը մենք չենք կարողացել ապահովել համաներման մասին օրենքով, խնդրեմ, դրա հնարավորությունն ունի Հանրապետության նախագահը՝ ներում շնորհելու տարբերակով: Այսինքն, մենք հիմա անտեսենք համաներման մասին օրենսդրական ակտի բոլոր առավելությունները և ընդամենը մեկ դեպքով գնահատենք համաներման ակտի որակը՝ իմ կարծիքով սխալ է>>:
ԱԺ պատգամավորն ասաց, թե ցանկացած դատապարտյալ մեկ օր առաջ ուզում է ազատ արձակվել, բայց համաներման օրենքը չպետք է միայն դատապարտյալի շահերից բխի, այս օրենքն ունի 3 շահառու:
<<Համաներումը չպետք է ընկալել բացառապես միայն կալանավորված, կամ դատապարտված անձանց նկատմամբ բարեգութ վերաբերմունք: Համաներումն ունի ևս երկու շահառու՝ պետությունը և հանցագործությունից տուժած անձիք, որոնք իրավաչափորեն ակնկալում են պետության արդարացի պատիժը, արդարացի վերաբերմուքը իրենց իրավունքը խախտած, հանձագործություն կատարած անձանց նկատմամբ:
Հիմա մենք պետք է այդ իրավակարգավորումներն իրականացնենք այնպես, որ այդ երեք շահառուներից ոչ մեկը ցավ չզգա, ոչ մեկի շահերը չվոտնահարենք»,- նշեց պարոն Պետրոսյանը՝ հավելելով, որ չկա բյուրեղյա, կատարյալ օրենք, և այն թերությունները, որ ի հայտ են եկել համաներման մասին օրենքում, դրանք կարող են լրացվել Հանրապետության նախագահի կողմից անհատական ներում շնորհելով:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ