Այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն. Արա Բաբլոյան

ru am
ays-dastoum-areci-ayn-amene--inc-karox-ei-anel--hima-aveli-lav-e-veradarnam-aroxjapahoutyoun-ara-babloyan

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը թողնում է քաղաքականությունը՝ վերադառնալով առողջապահության ոլորտ: Այս մասին ԱԺ-ում լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտնեց Բաբլոյանը:

«Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է վերադառնամ առողջապահություն և անեմ այն, ինչը շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ է իր փորձը հաղորդել նոր խորհրդարանին:

Հարցին, թե հետևելո՞ւ է քաղաքական զարգացումներին, Արա Բաբլոյանն ասաց, որ հետևելու է ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ լրագրողների մեջ էլ կան լավ ու վատ աշխատողներ, ինչպես բժիշկների, ուսուցիչների ու բոլոր մասնագիտությունների մեջ:

«Ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ ինչ-որ տեղ կոլեգաներ ենք ու երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժավրություններ, նրանք շատ անգամներ դիմում են բժիշկներին, որ ստանան օգնություն, իսկ լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնել ու, ընդհակառակը, ալեկոծոթյուն բերել», - ասաց նա։

ԱԺ նոր նախագահին Բաբլոյանը խորհուրդ է տալիս ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել ու զարգացնել ԱԺ գործունեությունը. «Կարծում եմ՝ մենք որոշակի ձեռագիր թողեցինք, 6-րդ գումարման խորհրդարանը ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցուները, որոնք ամրագրել էինք»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ