Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում. Փաշինյան

am es
ays-pahi-droutyamb-menq-counenq-amoulsari-sahagorcoumn-argelelou-oree-iravakan-himnavoroum-pasinyan

Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ  հայտարարեց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, որ իրենք չեն կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները:

«Մենք չենք կարող ասել՝ հա դե, դե յուրե ոչ մի հիմք չունենք, մեր հանրությունն էլ անհնագստություններ ունի, հարցեր ունի, փաստեր ունի, որոնք ի դեպ ձեռք են բերվել մեր օգնությամբ ու աջակցությամբ, մեր աշխատանքի թափանցիկության շնորհիվ, մենք չենք կարող ասել` էդ ամեն ինչը մեզ չի վերաբերում, բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունը: Մյուս կողմից մենք չենք կարող նաեւ հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության հետ» ,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում իրենք ունեն որոշակի ազդակներ, որ եթե իրավիճակը ճշգրիտ չկառավարեն, ապա դա կարող է հանգեցնել ՀՀ վականիշի վատթարացման։ «Դրա հետևանքները մենք կզգանք մասնավորապես վարկերի տրամադրման գործընթացում։ Եթե մենք ասում ենք, որ Ամուլսարի հանքը թույլ չենք տալիս շահագործվի, շատ պարզ հարց է ծագում՝ բնապահպանական մտավախությունների՞ց ելնելով։ Այստեղ ծագում է երկրորդ հարցը. ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Թեղուտի հանքը շահագործվի։

Պաշտոնապես խնդրում եմ Ջերմուկի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները»
, - ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ