Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Այս պահին էլեկտրաէներգետիկական համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է. հայտարարություն

am
ays-pahin-elektraenergetikakan-hamakargoum-hajaxakanoutyan-tatanoumner-ckan--kayounoutyoune-verakangnvac-e-haytararoutyoun

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին Հայտարարություն է տարածել էլեկտաէներգիայի խափանումների վերաբերյալ. դրանում  ասվում է.

«Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։  Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։  

Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ