Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Այս պահին ընթանում է Փաշինյան-Ալիև տետ-ա-տետ առանձնազրույցը

am en ru
ays-pahin-entanoum-e-pasinyan-alie-tet-a-tet-handipoume

Մոտ մեկ ժամ է, որ Վիեննայում ընթանում է ՀՀ վարչապետ Փաշինյան-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հանդիպումը:

Նկատենք, որ սա երկու երկրների նախագահների առաջին պաշտոնական հանդիպում է, որին ընդլայնված կազմով մասնակցում են համանախագահները:

Քիչ առաջ համանախագահներն ու երկու երկրների արտաքին գործերի նախարարները դուրս եկան սրահից, և այժմ դեմ-դիմաց բանակցում են ՀՀ վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Հիշեցնեք, հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով:

Սպասվում է, որ երեկոյան հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կներկայացնի մանրամասներ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած առանձնազրույցից:

Ի դեպ, նախնական օրակարգի համաձայն, բանակցությունները տևելու են մոտ երկու ժամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ