Այս քարտեզը պատասխան է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության. պատմաբան

am es
ays-qarteze-patasxan-e-minski-xmbi-hamanaxagahneri-haytararoutyan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես հայտնի է, հայտարարություն են տարածել ԼՂ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ: Հայտարարության մեջ շեշտվում է՝ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա:

Միաժամանակ շեշվում է, թե կարգավորումը՝ «Պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո»:

Համանախագահների այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել հայաստանյան քաղաքական շրջանակներում: Պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը՝ ի պատասխան Մինսկի խմբի համանախագահների մերժելի հայտարարության, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանի՝ իր ձևակերպմամբ՝ ապագա քարտեզը, կատարելով այսպիսի գրառում.

«Այս քարտեզը հրապարակում եմ իբրև պատասխան Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարության, որում նրանք հատուկ ընդգծում են, թե Ղարաբաղյան խնդրի «արդար ու տևական կարգավորումը», ի թիվս այլ կետերի, «պետք է ներառի..., Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո» »։

Պատմաբանը նաև տեղեկացնում է. «Ռազմավարական մտածողությամբ և պատմա-աշխարհագրական իմացությամբ ստեղծված այս ապագայամետ քարտեզի հեղինակն իմ լավ ընկեր՝ ճանաչված պատմաբան և աշխարհագրագետ Բադալյան Գեղամն է։ Քարտեզի վերնագիրը՝ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, 2050 Թ., առաջարկվում է իմ կողմից»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ