Այս տարի հանրապետության 8 մարզերում 18 նոր նախակրթարան է բացվել

am
ays-tari-hanrapetoutyan-8-marzeroum-18-nor-naxakrtaran-e-bacvel

Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։

 

«Հետազոտություները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց։

 

Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին։

 

Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Մասնավորապես, այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախկրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում:

Նախատեսվում է մինչև 2024 թ.-ն 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի` այժմյան 40%-ի փոխարեն»,- գրել է նախարարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ