Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Փաշինյան

am es
ays-tari-hastatel-enq-232-miliard-drami-soubvencion-cragir-pasinyan

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը գրել է. 

«Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:

Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:

Այս ծրագրերի շրջանակներում.

- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,
- 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 
- 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 
- 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 
- 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 
- 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, 
- 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 
- 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, 
- 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ