Այս տարի նշում ենք Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը, ինչը հնարավորություն է համալրելու մեր երկկողմ օրակարգը. Փաշինյանը՝ Պորտուգալիայի վարչապետին

am es
ays-tari-nsoum-enq-galoust-gyoulbenkyani-150-amyake--ince-hnaravoroutyoun-e-hamalrelou-mer-erkkoxm-orakarge-pasinyane-portougaliayi-varcapetin

արչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:

Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ