Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Այս տարվա 6 ամիսներին օտարերկրյա ներդրումները կազմել են 705 մլն դոլար. Վարչապետի խորհրդական

am
ays-tarva-6-amisnerin-otarerkrya-nerdroumnere-kazmel-en-705-mln-dolar-varcapeti-xorhrdakan

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում օտարերկրյա ներդրումները կազմել են 705 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 152 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է համապատասխանաբար 26 և 22 տոկոս:

Այս մասին նշել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը՝ նկատելով, որ կարևոր է ոչ միայն նոր ներդրումների ծավալը, այլ ներդրումների զուտ հոսքերը (ստացված և մարված ներդրումների տարբերությունը), որը կազմել է 203 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակատվածի -50 մլն դոլարի համեմատ:

«Ակնհայտ է, որ ներդրումների մասով Հայաստանը ունի ավելի մեծ պոտենցիալ և այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումները առաջիկայում ավելի մեծ արդյունք կարձանագրեն»,- նշել է Առաքելյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ