Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է

am
aysor-aprilyan-paterazmi-heros-gexam-mkrtcyani-cnndyan-orn-e

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան: Գեղամ Մկրտչյանը ծնվել է 1986թ.-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։

2016թվ.ապրիլին 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ, մեծաքանակ կենդանի ուժ։

Գեղամը մարտական ընկերների հետ արիաբար կռվել է Թալիշի պաշտպանության ժամանակ։ Զոհվել է ապրիլի 3-ին՝ Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։ 

30-ամյա պայմանագրային զիծառայողը զոհվել էր` այդպես էլ չիմանալով, որ հայր է դառնալու: Գեղամի կինը՝ Անուշը ևս զինծառայող է, ծանոթացել էին ծառայության ժամանակ:

Մերօրյա հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահների կողմից՝ «Արիություն» մեդալով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ