Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է

am en ru
aysor-arcaxi-naxagah-bako-sahakyani-cnndyan-orn-e

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է: Նախագահ Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա  1978-80թթ. ծառայել խորհրդային բանակում:

Սահակյանը 1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Մեկ տարի անց տեղափոխվել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ` որպես քարջարդ բանվոր:

1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր: 1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:

1988 թվականից Բակո Սահակյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է: Նա  1990 թ. ընդգրկվել է ինքնապաշտպանական ուժերում, իսկ արդեն 1992-1993թթ. եղել է ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի` թիկունքի գծով տեղակալ:

1993-1995թթ. զբաղեցրել է ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետի պաշտոնը, որից հետո 1995-1996թթ. եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:

Սահակյանը 1996-1997թթ. եղել է ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ: 1997-1999թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնականի պաշտոնը:

Այնուհետ, 1999-2001թթ.՝  ԼՂՀ ներքին գործերի նախարար, իսկ արդեն 2001 թվականից՝ ԼՂՀ ազգային անվտանգության պետվարչության պետ, ազգային անվտանության ծառայության տնօրեն:

Արցախի նախագահի պաշտոնն է զբաղեցնում 2007 թվականի հուլիսի 19-ից:

Բակո Սահակյանը պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի եւ «Տիգրան Մեծ» շքանշաններով, ՀՀ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», ՀՀ «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշանով ինչպես նաեւ բազմաթիվ այլ մեդալներով:

Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:

Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ