Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Այսօր Արդարադատության միջազգային օրն է

am en es ru
aysor-ardaradatoutyan-mijazgayin-orn-e

Հուլիսի 17-ին նշվում է Արդարադատության միջազգային օրը: Տոնի համար հիմք է ծառայել 1998թ.-ի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած Հռոմի ստատուտը: Վերջինն ուժի մեջ է մտել 2002թ.-ի հուլիսի 1-ին, երբ փաստաթուղթը վավերացրեց 60 պետություն:

Հռոմի ստատուտի կապակցությամբ 2010թ.-ի հունիսի 1-ին Ուգանդայում անցկացված գագաթաժողովում որոշվեց հուլիսի 17-ը նշել որպես Քրեական արդարադատության միջազգային օր: Հետագայում օրվա անվանումը փոխվեց: Այժմ այդ օրն աշխարհում նշվում է որպես Արդարադատության միջազգային օր:

Նշենք`   այդ օրը թեև ներառված չէ Հայաստանի պաշտոնական տոնացույցում և հատուկ չի նշվում, սակայն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում 2009թ. հունիսի 10-ին կատարվել է լրացում, ըստ որի`   Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև միջազգային օրեր: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ