Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Այսօր Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

am en ru
aysor-ereani-metropolitene-kasxati-artakarg-rejimov

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը:

«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն ս.թ. մայիսի 18-ին՝ժամը 07:00-ին, և կավարտվեն ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։ Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ